«Horasis» վերլուծական կենտրոնի ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Horasis» միջազգային կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ:
Զրուցակիցները, խոսելով համագործակցության հնարավոր ուղիների մասին, ընդգծել են կենտրոնի ապագա ծրագրերից մեկը Հայաստանում կազմակերպելու մտադրությունը։ Նշվել է, որ կդիտարկվի Horasis China 2020 հանդիպումը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։
«Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: «Horasis»-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, գործարարներ, հասարակական գործիչներ։
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ
Կարծես թե նախագահն ու վարչապետը գործում են զուգահեռ հարթություններում, սակայն ՀՀ-ին օգուտ կտար, եթե այդ հարթությունները հատվեին: