Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանն օրերս նախաձեռնել էր կրուասանի պատրաստման վարպետաց դաս, որին հրավիրված էին ԵՊԼՀ գործընկեր համար 16-րդ ավագ դպրոցի աշակերտները, ֆրանսիացի կամավորները և ԵՊԼՀ ուսանողները:
Վարպետաց դասն իրենից ներկայացնում էր փոքրիկ մրցույթ, որտեղ հաղթող կճանաչվեր ամենահամեղ և ախորժելի կրուասաններ պատրաստած խումբը: Կազմվեցին 4 խումբ, որոնցից երեքը ԵՊԼՀ ուսանողներն էին, իսկ մյուսը՝ դպրոցի աշակերտները: ֆրանսիացի կամավորների օգնությամբ գեղեցիկ կրուասաններ պատրաստողները ստանալու էին հաղթողի մրցանակ:
Մինչ կեփվեին կրուասանները, ժյուրիի անդամները հարցեր էին տալիս մրցույթի մասնակիցներին կրուասանի պատրաստման վերաբերյալ: Իսկ այդ ընթացքում Բրյուսովի բակում կազմակերպվել էր կիթառի, երգի, պարի և խաղերի փոքրիկ միջոցառումներ: Կիթառահար տղաներին ձայնակցում էին տաղանդաշատ աղջիկներ, մինչ Կարիերայի կենտրոնում պատրաստվում է ֆրանսիական կրուասանը:
Երբ գրեթե պատրաստ էր կրուասանը, յուրաքանչյուր խումբ իր համար ընտրեց ձևավորելու զարդարանքներ՝ նուտելլա, մուրաբա, քաղցր փաթիլներ և այլն: Ժյուրին չիմանալով, որ խումբը որ կրուասաններն է պատրաստել, ընտրեց ամենահամեղ և ամենագեղեցիկ պատրաստված կրուասանը: Բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, իսկ առաջին տեղը զբաղեցրին 16-րդ ավագ դպրոցի աշակերտները:
Կարդացեք նաև
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ