Նախ առաջարկություն հնչեց կրճատել ԵԿՄ վարչության կազմը՝ դարձնելով 25 հոգի: Այնուհետև առաջարկություն հնչեց՝ ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունը բաց անցկացնել: Սակայն մեկ դեմ արտահայտվող եղավ. ներկաներից մեկն իր թեկնածությունն առաջարկեց՝ որպես այլընտրանքային թեկնածու, ինչը չընդունվեց մեծամասնության կողմից: ԵԿՄ համագումարի ընթացքում ընտրվեց ԵԿՄ վարչությունը, որի կազմում են Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մանվել Եղիազարյանը, Վաղարշակ Հարությունյանը, Ռուստամ Գասպարյանը, Հակոբ Հակոբյանը («Լեդի Հակոբ»),Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը և այլ ԵԿՄ-ականներ:
Այնուհետև նորընտիր վարչությունը նիստ արեց և միաձայն ԵԿՄ նախագահ ընտրեց Սասուն Միքայելյանին: Սասուն Միքայելյանն իր ելույթում ասաց. «Երբեք չկասկածեք. կյանքի գնով էլ լինի, արյան գնով էլ, մեր բոլորիս պատիվն եմ պաշտպանելու՝ Սպարապետից բռնած մինչև այսօր»:
Անդրադառնալով այն պնդումներին, թե Սասուն Միքայելյանն ասել է, որ չի լինի ԵԿՄ նախագահ, և ԵԿՄ-ն լուծարվելու է, Սասուն Միքայելյանն ամբիոնից ասաց. «ԵԿՄ-ն այսօր լուծարված է, և ես այսօր այս պաշտոնում պատասխանատվություն եմ վերցրել: Ես չէի կարող մերժել իմ մարտական ընկերներին, որոնք իմ թեկնածությունն են առաջադրել: Ես ոչ մի բարոյական իրավունք չունեի նրանց մերժել»:
12-րդ արտահերթ համագումարն ամփոփիչ բանաձև ընդունեց:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ