«Իմ կյանքի ամենախոշոր հաղթանակներն ու ցնծությունները երկրապահի հետ են կապված»,- ԵԿՄ 12-րդ համագումարում հայտարարեց Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա իր բավականին հուզիչ ելույթում փաստեց՝ ԵԿՄ լինելը այս երկրի ամենաօրինապահ քաղաքացի լինելն է. «Ցանկանում եմ, որ ճիշտ ու տրամաբանված ընտրություն անեք: Ընտրություն է. լինում են մարդիկ, որոնք գոհ չեն մնում, բայց տղերք, մենք պիտի զերծ մնանք նման բաներից. ԵԿՄ-ն մահվան ու կյանքի փորձություն անցած կառույց է: Եղբորս խոսքերով ասեմ՝ տղերք, իմ աչքերը ձեզ վրա են»:
Ավարտելով ելույթը՝ Արամ Սարգսյանը նշեց՝ թող Աստծո օրհնությունը լինի ԵԿՄ-ի վրա ու շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկա գտնվելու համար:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ