Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԿՄ համագումարին

Ապրիլ 07,2019 12:59

«Ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան մենք»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարում մեջբերեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը: Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց նաև բանակցային գործընթացին:

Նա հստակեցրեց. «Մենք բանակցային գործընթացի փոփոխման հարց չենք դրել, այլ բանակցային գործընթացի վերականգնման: Այն պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ հիմնադրվել է 1990-ականներին: Եթե առանց ԼՂՀ ներկայության ենք խոսում, խոսում ենք ցանկացած բանի, այլ ոչ հակամարտության կարգավորման մասին»:

Մադրիդյան սկզբունքների մասին ասաց. «Ինձ համար անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ինչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները գործնականում: Վիեննայում այդ հարցի պատասխանը չեմ ստացել»:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ հակամարտությունը լուծողը երեք ժողովուրդներն են. «Սպառնալիքով ժողովուրդների հետ չեն խոսում: Մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղություն պարտադրելու լեզվով»:

Այս հայտարարությունից հետո ծափահարություններ հնչեցին: Վարչապետը նշեց՝ սպասում է, որ Ադրբեջանի նախագահը այս սկզբունքներով կառաջնորդվի: Հետո հավաստիացրեց՝ Ստեփանակերտի օրակարգը Վիեննայի հանդիպման արդյունքներով մտել է օրակարգ, սա այլևս կայացած իրողություն է և սա արձանագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԱԳ նախագահների հայտարությամբ:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930