Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ապրիլի 7-ին, անցկացվում է ԵԿՄ 12-րդ համագումարը: ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը հայտարարեց՝ ներկա է 650 պատվիրակ, օրակարգում է ԵԿՄ վարչության և վարչության նախագահի ընտրությունը:
Արա Կետիկյանը հայտարարեց՝ միաձայն որոշվել է ԵԿՄ վարչության նախագահ առաջադրել Արցախյան ազատամարտի հրամանատար Սասուն Միքայելյանին: Նա իր ելույթում անդրադարձավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը և նշեց, որ այն իրականացվեց հայի ձեռքով: Ցավով նշեց, որ ԵԿՄ-ն այդ փորձությանը չդիմացավ.
«Օրվա իշխանություններին հաջողվել է պառակտել մեզ և ներքաշել կեղտոտ խարդավանքների մեջ»:
Հիշելով Ապրիլյան քառօրյան՝ նշեց, որ այն ցույց տվեց՝ ամեն ինչ կորած չէ: Հեղափոխության մասին էլ նշեց, որ այն կանխեց հայրենիքի հայաթափման, ազատագրված տարածքների հեկտար- հեկտար կորցման ընթացքը: Նա իր ելույթում նշեց, որ Վազգեն Սարգսյանն է ԵԿՄ հավերժ նախագահը և պարբերաբար նրա խոսքերից մեջբերումներ արեց:
Կարդացեք նաև
Այս պահին համագումարին ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ