Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը երեկ իր ծննդյան 55-ամյակին նվիրված պատանեկան մրցաշարի ժամանակ Aravot.am-ին ասաց, որ վաղ առավոտից բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից. «Շնորհավորում են իմ գործընկերները, նախկինում իմ մրցակիցները, ըմբշամարտի եւ ընդհանրապես մարզական աշխարհի մարդիկ, ինչի համար շատ զգացված ու շնորհակալ եմ»,-ասաց նա:
Մեր հարցին, թե ծննդյան ամենահիշարժան նվերը երբ է ստացել, Լեւոն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Թերեւս 10 տարի առաջ՝ Արսեն Ջուլֆալակյանից, երբ ծննդյանս օրը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ