Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանում հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, կարևորել տարբեր ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործումը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ