Ա1+ – Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանն անդրադարձել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խնդիրներին։
Արցախյան ազատամարտից ի վեր անհայտ կորածներին թիվը՝ Արցախից 600-ից ավելի է, իսկ Հայաստանից՝ 400-ից ավելի է։
Արցախյանի ազատամարտի տարիներին՝ 1992 թվականի հունվարին Առաքելյանի որդին եղել է «Արաբո» ջոկատի անհայտ կորած 79 ազատամարտիկների թվում, իսկ որոշ ժամանակ հետո համացանցում տարածված տեսանյութից պարզ էր դարձել, որ նրանք զոհվել են, իսկ գերության ժամանակահատվածում տանջանքների ենթարկվել։
Ներկայումս Խորհուրդը աշխատանքներ է տանում Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանին փոխանակման ճանապարհներ գտնելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Ապրիլի 7-ի առիթով հրավիրված սսուլիսին ներկա Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանն էլ անդրադարձել կանանց առողջության վերաբերող խնդիրներին։ «Քսան տարիների ընթացքում մենք պայքարում ենք և ուզում ենք ունենալ առողջ հասարակություն»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ կենտրոնում հետազոտված երկու հազար կանանցից երկու հարյուր քսաներեքի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, ուստի և կոչ արեց կանանց հնարավորինս ուշադրություն դարձնել իրենց առողջությանը։