Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեդա Բեքարյան. «Ես գրող չեմ, ուղղակի գրում եմ»

Ապրիլ 06,2019 20:31

Ապրիլի 5-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հայ գրականության սիրահարներին մի հարկի տակ էր հավաքել նկարիչ, գրող Սեդա Բեքարյանը՝ ներկայացնելով իր «Կարամելը` ձնաբքի մեջ» գիրքը:

Գիրքը պատմվածքների ամբողջություն է, ըստ հեղինակի՝ այն գրելու ցանկություն առաջացել է այն ժամանակ, երբ պահն էր հասել մի գրքույկի մեջ հավաքել իր բոլոր ցաքուցրիվ գրի առնված մտքերը: Գիրքը ներկայացնում է վավերագրություն. հեղինակը խոսում է իր սիրելիների, իր շրջապատի մարդկանց, ուղղակի ծանոթների, մեր պապերի կորուսյալ հայրենիքի և նաև Երևանի մասին:

Պատմվածքներից են «Առնետը», «Հռոմեացի նախապապեր ունեցող մարդը», «Կարամելը ձնաբքի մեջ», «Բացվեցին գարնան առաջին ծաղիկները» և այլն, ընդհանուր թվով քսանհինգն են: Այսքան պատմվածքների մեջ գրքի անունը ինչու է հենց «Կարամելը` ձնաբքի մեջ», հեղինակը մեկնաբանեց. «Կարամելը կոնֆետն է, պատմվածքի միտքը այն է, որ կոնֆետը որքան էլ լինի ձնաբքի մեջ, միևնույն է, մնում է նույն համին և տեսքին…»:

Սեդա Բեքարյանը գրքում մեծ տեղ է հատկացրել իր հոր՝ նկարիչ Արա Բեքարյանի մտքերին՝ տարբեր ժամանակներում ասված: Օր՝. «Մենք մտածում ենք… մտածում, իսկ կատարվում է այն, ինչ կատարվում է: Վերելակը շնչակտուր վազեց վերև: Համեստ խոսող. դրա համար ամենալավը լռելն է: Ոչ միայն պիտի հոգով գրել, այլև լավ գրել»:

Միջոցառման ընթացքում խոսեցին հեղինակի մտերիմները, հարազատները: Նրանցից արձակագիր Սեյրանուհի Գեղամյանը ասաց. «Սեդա Բեքարյանին նախապես ճանաչել եմ որպես նկարիչ և շատ սիրել եմ իր խաղաղ, բարի մթնոլորտը, մեր բնությունը ներկայացնող գույների խաղը: Նրա գիրքն էլ լցված է գեղեցիկին սպասելու ձգտումով»:

Հենց ինքը՝ Սեդա Բեքարյանն էլ մտածում է, որ ինքը գրող չէ, այլ ուղղակի գրում է, քանի որ չի կարող չգրել: Մանկության տարիներին, երբ տեսել է գաղթական մարդկանց նրանց դժբախտությունը որոշել է, որ աշխարհը մի օր պետք է իմանա նրանց մասին, իր հերոսների մասին:

 

Մերի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930