Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի ֆորումի ոչ պաշտոնական հանդիպմանը

Ապրիլ 06,2019 20:20

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի մասնակից հյուրերի ոչ պաշտոնական հանդիպմանը։

Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնը, Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդեն, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Բահրեյնի, Լատվիայի, Ղազախստանի արտաքին գործերի նախարարները, ԱՄՆ նախագահի օգնական և միջազգային բանակցությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյսըն Գրինբալթը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոսել է մեր երկրի զարգացման հեռանկարների ու ապագայի մասին։ Արմեն Սարգսյանը Հայաստանը ներկայացրել է որպես տեխնոլոգիաների, նորարարությունների երկիր՝ նշելով, որ երկրի զարգացման հիմնական լոկոմոտիվը բարձր տեխնոլոգիաներ են, գիտությունը, կրթությունը, նորարարություններն ու ստարտափները:

Նա խոսել է Հայաստանի ներդրումային հնարավորությունների և գործարարությամբ զբաղվելու առավելությունների մասին։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով, սակայն ունի մեկ շատ կարևոր ռեսուրս տարբեր բաղադրիչներով, և դա մարդկային ռեսուրսն է: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ երկիրն ունի բոլոր հնարավորությունները դառնալու շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930