Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը գրանցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված թվով երրորդ գանգատը

Ապրիլ 06,2019 19:40

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված թվով երրորդ գանգատը։

Նշենք, որ ՄԻԵԴ երրորդ գանգատը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը:

Հիշեցնենք, որ պաշտպանական խմբի կողմից ավելի վաղ ներկայացված երկու գանգատներից մեկը՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով է, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:

 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930