Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Քոչարյանի պատկերն էի ներկայացրել, որը նա ցանկանում է կեղծել». Վահան Շիրխանյան

Ապրիլ 06,2019 18:00

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցել Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակի դրվագներից մեկի հիման վրա: Խոսքն ընտրությունների մասին է. Շիրխանյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է 1998թ.-ի նախագահական ընտրությունները կեղծելու համար:

Այս առնչությամբ Վահան Շիրխանյանն Aravot.am-ի հետ զրույցում հետեւյալ գնահատականը հնչեցրեց. «Իմ նամակի էությունը կայանում էր նրանում, որ դրանով ես տվել եմ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների եւ նրա վարքագծի դրսեւորումը, վնասները…նամակը գրելով՝ ես նպատակ չէի դրել, որ պատկան մարմինները քրեական գործ հարուցեին, կամ չհարուցեին: Դա նրա պատկերն է, որը նա ցանկանում է  խեղաթյուրել, կեղծել եւ իր գրքում իրեն ներկայացնել որպես հերոսի»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930