Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հաճախ կազմակերպվում են հանդիպումներ հայ ժամանակակից գրողերի հետ ու քննարկում նրանց գրքերը: Այս հանդիպումների նպատակն է առերեսել գրողին ու ընթերցողին, խթանել ընթերցանությունը և ամրապնդել կապը գրադարանների հետ:
Այս անգամ հյուրը Արփի Ոսկանյանն էր: Նա հանդիպման սկզբում նշեց, որ ցանկություն ունի լսել ներկաների ամենատարբեր կարծիքները: «Չկաշկանդվեք իմ ներկայությունից: Ինձ համար կարևոր են նույնիսկ ամենադաժան քննադատությունները, ես 20 տարեկանից սովորել եմ դրան»,- ասաց նա:
Արփի Ոսկանյանը քննարկման ընթացքում խոսում էր իր պատմվածքների ու դրանց վերնագրերի ընտրության մասին, ասում էր, որ «Չի վաճառվում» պատմվածքների ժողովածուի մեջ ներառված են այն պատմվածքները, որոնք քիչ են ուշադրության արժանացել. «Գրքի վերնագիրն էլ ընտրվել է ինտրիգ առաջացնելու համար, որ հետաքրքրի, թե օրինակ ինչը՞ չի վաճառվում»:
Արփիի փոքրիկ տղան, որը ևս ներկա էր, հարցրեց. «Մայրիկ, քո՝ «Չի վաճառվումը», երևի իրոք չի վաճառվում, դու դա երբևէ տեսե՞լ ես գրախանութներում»(Բոլորը ծիծաղում էին. -Ի.Թ.):
Գրողը ընթացքում խոստովանեց, որ ինչ-որ պահի ինքը քաղաքականացվեց ու քաղաքական թեման մտավ իր ստեղծագործությունների մեջ:
Կարդացեք նաև
Այժմ նա գրել է քաղաքական հանելուկներ, որոնք ամփոփող գիրքը լույս կտեսնի երկու ամսից:
Քննարկման ժամանակ հնչեցին եւ քննադատական, եւ ՛ դրական կարծիքներ, որոնց հեղինակը հետաքրքրությամբ պատասխանեց:
«Ժամանակակից գրականության ֆոկուսն այն է, որ այն եւ ուրիշ աշխարհ է, եւ իրականությունը, որում ապրում ենք,դրա համար փորձեք փնտրել ձեզ ժամանակակից գրականության աշխարհում.սահմանափակեց իր խոսքը գրողը:
Իննա ԹՈՒՄԱՆՅԱՆ