Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ո՞վ ասեց, որ լքել են…դա էմոցիոնալ պոռթկում էր Սեյրան Սարոյանի կողմից». Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ Սարոյանի ու Մանվել Գրիգորյանի մասին

Ապրիլ 06,2019 16:42

Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն օրերս հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը շատ թշնամիներ, «չուզողներ» ունի եւ առաջ քաշեց այն վարկածը, թե Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված «զինվորի բաժին» սնունդը, շապիկները եւ մնացած իրերը հայտնվել են այնտեղ երրորդ անձի կողմից՝ միտումնավոր:

Մենք Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ Մանվել Գրիգորյանը որեւէ կերպ չի՞ արտահայտվում, թե իր կալանավորմանն ինչպես է արձագանքում հանրությունը, էջմիածինցիները ինչ խնջույք են անում, երբ կալանավորման ժամկետը երկարացվում է, գրավի միջնորդությունը մերժվում, այսինքն, այս աստիճան ատելությունն իրեն ի՞նչ է ասում՝ նա պատասխանեց. «Մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած ՀՀ քաղաքացու հնարավորությանը՝ իր կարծիքն արտահայտելու եւ պահում ենք մեզ զուսպ: Կգա ժամանակը եւ այն մարդիկ, ովքեր բացասական են տրամադրված, հնարավորություն կունենան փոխելու իրենց կարծիքը: Եթե արդար դատական ակտ լինի, կարծում եմ, ժամանակի մեջ մարդկանց տպավորությունն ու կարծիքն էլ կփոխվի»:

Մեր հարցին՝ ինքը՝ Մանվել Գրիգորյանը չի՞ արտահայտվում դրա հետ կապված, անգամ իր ամենամոտ ընկերներն իրեն լքեցին՝ Սեյրան Սարոյանը, որը հայտարարում էր, որ «ինքը ընենց քֆուրներ ա կերել, ո՞նց կարար հերոսից դառնար տուշոնկա գողցող»,  իր օգնականը՝ Մեսրոպ  Մանուկյանը, որն ԱԺ-ում իր աջ ձեռքն էր, Արսեն Մկրտչյանն ասաց. «Իսկ ո՞վ ասեց, որ լքել են: Սեյրան Սարոյանը էմոցիոնալ անձնավորություն է եւ դժվար թե կարիքը կա, որ ես մեկնաբանեմ Սեյրան Սարոյանի եւ Մանվել Գրիգորյանի հարաբերությունները: Հնարավոր է, որ ժամանակի մեջ ինչ-որ պարզաբանումներ տրվեն: Ինչ վերաբերում է օգնականին, որին մատնանշեցիք, ես չէի ուզենա գնահատականներ տալ, քանի որ վստահ եմ, որ նման բան չկա ե՛ւ ձեր մատնանշած Սեյրան Սարոյանի կողմից…հիմա մարդ ենք, մենք էլ, ցուցարարներն էլ ջղայնացել էին, վրդովվել էին, ասում էին՝ դու մեզ վիրավորել ես, հետո պարզվեց, որ վիրավորանք իրականում չկա, պարզվեց, որ մենք կարող ենք համատեղ նույն երկնքի տակ գոյատեւենք եւ թշնամություն չունենանք»:

Հարցին՝ հիմա Սեյրան Սարոյանն է՞լ էր հանիրավի վրդովվել, երբ ԱԺ-ում հարցազրույց էր տալիս լրագրողներին իր վաղեմի ընկերոջ մասին՝ պաշտպանը պատասխանեց. «Չգիտեմ՝ հիրավի, թե հանիրավի, համենայնդեպս, դա էմոցիոնալ պոռթկում էր Սեյրան Սարոյանի կողմից, էմոցիոնալ դաշտում արված հայտարարություններ էին եւ երեւի թե ժամանակի մեջ մարդը հնարավորություն կունենա արտահայտվել, եթե դրա ցանկությունը ունենա, իհարկե»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Զարմանում եմ Արսեն Մկրտչյան վրա, ինչ է Արսեն ջան չէիր կարող մի բերան Մանվելին հարցնել,գա էս Հայկաշենցին որ օրվանից քո ընկերը եղավ, որ հիմա էլ մուտիլովկա է անում քո հանդեպ:
    Երբ ստեղծվեց Էջմիածնի երկրապահը թե Գագոն եվ թե Սեյրանը հրժարվեցին Հադրուդի պաշտպանությունից եվ փախան երկրապահից իսկ Մանվելը նրանց հեռացրեց,իսկ մենք չլքեցինք Հադրուդի դիրքերը:Երբ Մանվելը հեռացրեց դրանց, ես էի մեջտեղը որ թույլ չտամ ավելորդ ընդհարումների:Սեյրանի հայրը եվ իր հորեղբայր Ռազմիկը 10 րոպե ուշ եկան երկրապահ ավտոմատներով որ խփեն Մանվելին:Մի կերպ խնդրելով Ռազին հանգստացավ բայց նույն գիշերը կամ թալանել էր Մանվելի «Վիլիսը» կամ գողացել էլ լավ չէմ հիշում,ես էլի հարցերը լուծի որ հանգստանան, բայց նրանք մնացին հավերժ թշնամիներ:
    Մանվելն ինձ ասում էր գնա դրանց հետ տես ինչ էս անում ես ներվ չունեմ դրանցից:
    Սեյրանը Մանվելի ձերբակալության հաջորդ օրը քեֆի մեջ էր:Նա Մանվելի մոտ գնացել էր, որպիսի չնեղացնի Վազգենին ընդհանու գործի համար,իսկ Սերյանը չի կարող մոռանալ թե ինչպես հեռացվեց Էջմիածնի երկրապահից,չի մոռանա այն ջարդը որ կերավ Մանվելի տանը:
    Սերյանը խոսեց հավայի, բայց սիրտը դող, սպասում է որ մի օր աչոտ է տալու Մանվելին իր սուտի հայտարարությունների համար,իսկ դա նշանակում է «կատվի խաղը, մկան մահը»:

    Իսկ այն որ Մանվելի ամառանոցում հայտնաբերված «զինվորի բաժին» սնունդը, շապիկները եւ մնացած իրերը հայտնվել են այնտեղ դրանք լրիվ սուտ է:Եթե Սեյրանը իրոք լիներ Մանվելի ընկեր,կհասկանար որ դա սարքված է եվ պետք է կանգներ Մանվելի կողքը ու ասեր որ դա սուտ է:Բայց ինչ արեց, նրա ուրախոււթյունը այնքան մեծ էր որ իր մեջի 25 տարվա թույնը թափեց :
    Շատ սիրուն ձեվով դա արվել է:Մի օր կլսեք որ դա սուտ է, բայց որ դաժան է եղել դա նրա բնավորության մեջ կա,լինելով գեներալ մի կողմից էլ նա շատ վախկոտ է իսկ զենքով ցանկացած զակոնի գողի հետ սխոդկի կնստի եվ իրեն ոնց որ հարմար է այդպես էլ կհաստատի:
    Այդ ամենի հետեվում կա Վազգեն Սարգսյան, որի պատճառն նա է որ Մանվելն այսօր ճաղերի հետեում է:
    Ես եղել եմ Մանվելի տեղակալն երկրապահում մինչեվ 1993 թ., իսկ 1993-1994 թթ նախարարի հրամանով գնացել եմ Մարտակերտ, երբ բոլոր «Արծիվ» ջոկատների հրամանատարները, բացի Ժիրոյից,
    հրաժարվեցին գնալ Մարդակերտ ասելով թե,(ախպեր ուր էնք գնում մսաղած):
    Այդ հավայի խոսացողները հավաքվեցին Մարտունու ուղղությամբ այն էլ 1993 թ. դեկտեմբերին Օմարը հնձնեցին ազերին, իսկ Արշոն իր գումարտակով եվ իմ գնդից 15 պայմանագրայիններով, գնացին նորից հետ վերցրին Օմարը:Մանվելի հետ մեր համատեղ հարցակումն եվ ազատագրումն Թալիշ գյուղն էր 1994 ապրիլին:
    Ես որպես քաջ տեղյակ Մանվելին հայտարարում եմ, որ նա տեղյակ չի եղել:Իսկ Սերյաններին խնդրում եմ, դուք Մանվելի 10% չկաք, նա ամբողջ մի Հադրուդի ժողովուրդ է փրկել իսկ Ֆիզուլին գրավել է:Իսկ դուք ինչ էք արել որ հերոսին քարկոծում էք,մի բամբասեք ամոթ է այլ եղեք մեծահոգի եվ համբերեք մինչեվ վերջ, եթե սխալ է ես էլ համաձայն եմ, որ օրենքի առաջ բոլորս էնք հավասար:
    Միսնական եղեք որ շուտով նորից պատերազմ է լինելու իսկ հրամանատարներից միայն ես եմ մնացել, որպես սպարապետ կղեկավարեմ այն հայկական կամավորների բանակը, ոնց որ հավաքվեցինք 1993 թ Հունիսի 23-ին, իմ գնդում կային ՀՀ 11 շրջաններից եվ Երեվանի 3 վաշտերով ընդամենը մոտ 3500 կամավորներ:
    Փառք մեր զոհվածներին եվ նրանց արյունով ազատագրված հողերը,երբեք ենթակա չէ ոչ մի փոխանակման:
    Էջմիածնի հատուկ մոո-հրաձգային գնդի նախկին հրամանատար՝
    Աղասի

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930