Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետը՝ Մեհրիբան Ալիեւայի մասին. «Չունեն խաղաղության բառապաշար»

Ապրիլ 06,2019 14:34

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը կարծում է, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի՝ «Ղարաբաղի ամեն քաղաքում պետք է ծածանվի ադրբեջանական դրոշը» հայտարարությունը խոսում է երկու երկրների ղեկավարների արժեհամակարգերի միջեւ հսկայական անջրպետի մասին:

«Պատահական չէ, որ այդ հայտարարությունը եղավ Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հերթական ներկայացումից հետո: Սովորաբար, կանայք նշանավորում են խաղաղությունը, մինչդեռ Մեհրիբան Ալիեւայի ռազմատենչ հայտարարությունը փաստում է, որ Ադրբեջանում դա աշխատող սկզբունք չէ. չունեն խաղաղության բառապաշար եւ որեւէ կերպ չեն կարողանում արձագանքել խաղաղության մասին կոչերին»,- նշեց Տաթեւիկ Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի՝ «տարածքներ խաղաղության դիմաց սկզբունքը փոխարինում ենք նոր պատերազմ նոր տարածքների դիմաց սկզբունքով» հայտարարությանը, Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով. «Դա նշանակում է, որ հայկական կողմը սպառնալիքի ներքո չի բանակցելու: Ադրբեջանը տարիներ շարունակ սպառնում է ռազմական ագրեսիայով, բանակցում՝ ատրճանակը մեզ վրա պահած, ուստի Դավիթ Տոնոյանի հայտարարությունը միտված է Ադրբեջանին հասկացնելու, որ մեր քայլերն ուղղված են ռազմական ճանապարհով հաջողության հասնելու Ադրբեջանի ցանկությունը զսպելուն: Այդ հայտարարությունն Ադրբեջանում շատ ծանր տարան»:

https://www.facebook.com/aravot.am/videos/291516095077615/

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930