Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորին կաշառք փոխանցելու մեջ մեղադրվող փաստաբանը կալանավորվեց․ «Փաստինֆո»

Ապրիլ 06,2019 14:25

«Փաստինֆո» – Դատավոր Գագիկ Հեբոյանին ենթադրյալ կաշառքի գումարը փոխանցելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից: Նշենք, որ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38- 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, այն է` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելուն օժանդակելը:

Մեղադրանքից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդությունը, փաստորեն, բավարարվել է:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ փաստաբանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել էր դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել էր վերջինիս մոտ եւ վերցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930