Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է կատարել «Արմավիր», «Կոշ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ

Ապրիլ 06,2019 13:59

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա ապրիլի 4-ին և 5-ին այցեր են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Կոշ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 1 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2019 թվականի ապրիլի 3-ից հացադուլ հայտարարած անձը հայտնել է, որ հացադուլը պայմանավորված է իր նկատմամբ կայացված դատավճռով: Ազատությունից զրկված անձին պարզաբանվել են ՄԻՊ լիազորությունները և դատավճիռը բողոքարկելու կարգը, ինչպես նաև հացադուլի բացասական հետևանքներն իր առողջական վիճակի վրա: Վերջինս քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունների կապակցությամբ որևէ բողոք չի ներկայացրել: Արձանագրվել է, որ բժշկական փաստաթղթերում առկա են եղել նրա առողջական վիճակի վերաբերյալ ամենօրյա նշումներ:

Մյուս անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը, ցուցաբերվող բժշկական օգնությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, պատժի կրումը շարունակելու նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխվելուն, քրեական գործով տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների  նկատմամբ կիրառված արգելքի, ինչպես նաև քրեական վարույթի շրջանակներում  կալանավորված անձին այլ երկիր արտահանձնելուն:

Հարցերի մի մասի վերաբերյալ Պաշտպանին հասցեագրվել են գրավոր բողոքներ, իսկ որոշ հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ, որոնց մի մասը տեղում լուծվել են:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930