Լրահոս
Օրվա լրահոսը

Անվանի բժիշկ Ռուբեն Ազիզյանը Հայաստանում է

Ապրիլ 06,2019 13:48

Այսօր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կազմակերպվել էր կլոր սեղան- քննարկում էնդոկրինոլոգների և էնդոկրին-վիրաբույժների մասնակցությամբ: Քննարկումը նշանակալից էր նրանով, որ իր մասնագիտական հարուստ փորձով կիսվեց Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանը:

Քննարկման սկզբում ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանն ուրախությամբ նշեց, որ հանդիպումը թույլ կտա մասնագետներին կիսվել փորձի փոխանակմամբ՝ ավելի արդյունավետ դարձնելով հետագա աշխատանքները:

Նա նաև նշեց, որ պրոֆեսոր Ազիզյանը երեկ, ինչպես և այսօր Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կատարելու է վահանագեղձի ախտահարումների մի շարք վիրահատություններ: Ռուբեն Ազիզյանը, ողջունելով ոլորտի մասնագետներին, շնորհակալություն հայտնեց քննարկմանը մասնակցելու համար՝ ներկայացնելով իր կողմից կատարված բարդ վիրահատությունների դեպքեր: Նրա խոսքով՝ իրենց կլինիկայում մշակվում են քաղցկեղի բուժման նոր մեթոդներ, որոնք դեռևս տարածված չեն Ռուսաստանում:

Ըստ բժիշկ-վիրաբույժի, բացի մասնագիտական հմտություններից շատ կարևոր է հիվանդին ցուցաբերել հոգեբանական լուրջ աջակցություն. «Չես կարող կանգնել ու մարդուն ասել, որ քաղցկեղ ունի, պետք են հոգեբանական աշխատանքներ կատարել»: Այնուհետև պրոֆեսոր Ազիզյանը հանգամանալից ներկայացրեց իրենց կլինիկայի ունեցած արդյունքներն ու հաջողությունները:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարց-պատասխան:

Նշենք նաև, որ Ռուբեն Ազիզյանը համալսարանական մասնագետների թիմի հետ Արցախից ժամանած 14-ամյա աղջկա մոտ վահանաձև գեղձի բարդ վիրահատություն է կատարել։ Աղջիկն այժմ հետվիրահատական բարեհաջող փուլում է:

 

ԵՊԲՀ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930