Ապրիլի 5-ի երեկոյան Պարոնյան փողոցում խցանումներ էին: Նյարդային վարորդները հայհոյում էին միմյանց ու խցանման մեղավորներին, որովհետեւ փողոցն այնքան էր նեղացել, որ զուգահեռ երկու մեքենա չէին կարողանում անցնել: Պատճառն այն էր, որ ողջ փողոցի երկայնքով թափված էին ծառերի հատված հսկայական ճյուղեր, դրանց մի մասը ընկել էր նաեւ շենքերի մուտքերի մոտ կայանված մեքենաների վրա:
Սանիտարական հատումների «հետեւանքները» զայրացրել էին նաեւ բնակիչներին: Նրանցից ոմանք «արտաքին աշխարհի» հետ կապ ունենալու համար ստիպված էին հաղթահարել հատված ճյուղերի կուտակումների արդյունքում գոյացած «բարիկադները»:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ