Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Մեղրու սար և Զանգեր կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Կարդացեք նաև
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Մարտի 28-ին Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով 11-12 կմ հատվածը ժամը 20:30-ից երթևեկելի է միակողմանի:
***
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 6-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ