Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգումներ են անցկացվել 6 ԱԳԼՃԿ-ներում․ «Հայկական ժամանակ»

Ապրիլ 06,2019 11:34

Ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը անդրադարձավ նախօրեին սոցցանցերում տարածված այն տեղեկատվությանը, որ ավտոգազալցակայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Վարչապետը Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին եւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ասաց, որ իրեն մեկ-երկու օրվա ընթացքում զեկուցեն կոնկրետ պատճառների եւ արձանագրած արդյունքների մասին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմեն Կոտոլյանն ասաց. «Կիլոգրամով վաճառքի անցնելու հետ կապված օրենսդրական բարեփոխման հարցը գտնվում է ԱԺ-ում: Մենք տեսչական մարմնի կողմից գրություն ենք ուղարկել պարոն Աղաջանյանին, որպեսզի հաջորդ արտահերթ նիստի ժամանակ անպայման ներառվի այդ հարցը, որպեսզի հնարավորինս արագ կարողանանք այդ անցումը կատարել:

Ներկա դրությամբ ունենք մի քանի ԱԳԼՃԿ-ներից բողոքներ, որտեղ երեկվա դրությամբ արդեն ստուգումներ են իրականացվել, թվով 6 ԱԳԼՃԿ-ներում, որոնցից 4-ը տարեկան ստուգումների ծրագրով էին նախատեսված, իսկ 2-ը քաղաքացիների բողոքի հիման վրա է բացվել: 1-2 օրվա ընթացքում արդյունքները կտեսնենք ու բնականաբար կտեղեկացնենք հանրությանը, թե որտեղ ենք ստուգումներ իրականացնել, ինչ խնդիրներ են եղել եւ ինչ լուծում ենք տվել խնդիրներին: Մինչեւ այդ օրենքի ընդունումը պետք է հնարավորինս զսպենք մեր անբարեխիղճ տնտեսվարողներին՝ բոլորին չի վերաբերվում բնականաբար, որպեսզի չարաշահումներից զերծ մնան:

Օրենքը կընդունվի, կանցնենք կիլոգրամով վաճառքի ու այդ դեպքում արդեն իրենց հնարավորությունը բավականին ցածր կլինի չարաշահումներ անելու:

Մեր հարցին, թե այս պահին քաղաքացիներից բողոքներ ստանո՞ւմ են, Կոտոլյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ չէ: Ես հետեւում եմ ֆեյսբուքում մեր քաղաքացիների գրառումներին, մի քանի խմբում ներառված եմ եւ մեր մամուլի ծառայությունը նույնպես հետեւում է: Այսօրվա դրությամբ կարծես թե ժողովուրդը գոհ է: Մի գրառում կարող եմ մեջբերել, որը գրել է քաղաքացի Ալբերտ Մաթեւոսյանը ՀՀ գազալցակայաններ խմբում. «Ոնց որ կարգավորվել է, 1.8 գազի բալոնը լրիվ դատարկ՝ լցրեցի 4300 դրամ կազմեց»:

Այսինքն, վարորդը իր կողմից իր գոհունակությունն է հայտնել, հիմա ես հանձնարարել եմ մեր մամուլի ծառայությանը, որ հնարավորինս ուշադիր հետեւեն մեր քաղաքացիների գրառումներին: Եթե ինչ-որ արձագանք լինի, որ բան չի փոխվել, էլի խաբում են, շատ արագ կհասկանանք, թե ինչ է կատարվում»:

 

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930