Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանին արհեստականորեն միակը դարձնելը չի բխում հետհեղափոխական Հայաստանի զարգացման շահից․ «Ժամանակ»

Ապրիլ 06,2019 10:45

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրգործ հարուցել 1998 թվականի նախագահական ընտրությունների կեղծման գործով, ինչի համար ուսումնասիրություն էր սկսել Վահան Շիրխանյանի հայտնի նամակի հիման վրա: ՀՔԾ-ն այդ կապակցությամբ հղում է արել վաղեմության ժամկետին, ինչով էլ բացատրել է քրգործ հարուցելու մերժումը:

Իսկ քրգործը, ըստ Շիրխանյանի նամակի բովանդակության, պետք է հարուցվեր Ռոբերտ Քոչարյանի դեմ: Միաժամանակ, սակայն, հարուցել քրգործ 1998 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ, գործնականում նշանակում էր բացել այսպես ասած՝ Պանդորայի արկղը: Անհնար էր կանգ առնել միայն Ռոբերտ Քոչարյանի և, ընդ որում, միայն 1998-ի ընտրությունների վրա և դա նշանակելու էր մտնել մի անհատակ ճահիճ, որից դուրս գալը գործնականում լինելու էր անհնար:

Ավելին, անգամ եթե ինչ-ինչ ձևերով հնարավոր լիներ մնալ կամ կանգ առնել միայն Քոչարյանի դերակատարության վրա, ապա դա էլ իր հերթին լինելու էր մեկ այլ ծուղակ և հանրային մթնոլորտն ու տրամադրությունները դեգրադացնող հանգամանք:

Ի վերջո անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանի վիճակի համար իր մեծագույն պատասխանատվությամբ, սխալներով, հնարավոր բազմաթիվ հանցանքներով հանդերձ, Ռոբերտ Քոչարյանը միակը չէ և նրան արհեստականորեն միակը դարձնելը ամենևին չի բխում հետհեղափոխական Հայաստանի զարգացման շահից ու տրամաբանությունից: Ի վերջո, պատասխանատվության ինստիտուտի որևէ խեղում, անկախ դրա բնույթից և ուղղվածությունից, չի բխում զարգացման տրամաբանությունից և շահից: Ըստ այդմ, 1998-ի տանող շիրխանյանական քայլն ըստ էության լինելու էր մի գործը, որը կաթվածահար էր անելու մեր իրավական՝ առանց այդ էլ գերծանրաբեռնված համակարգը: Ըստ այդմ, ուղղակի, թե անուղղակի, դա լինելու էր պարզապես Հայաստանի իրավական համակարգի գործունեության դեմ կազմակերպված խոշոր սադրանք, դրանից բխող արդեն իրավա-քաղաքական և անգամ հոգեբանական ասպեկտներով:

 

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930