Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է նվազեցնել մանկաբուժության ոլորտի ֆինանսական հատկացումները․ «Ժողովուրդ»

Ապրիլ 06,2019 10:35

Մինչ կառավարությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլեր է ձեռնարկում ՀՀ-ում ծնելիության բարձրացման ուղղությամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է նվազեցնել մանկաբուժության ոլորտի ֆինանսական հատկացումները: Օրինակ` 2018թ.-ին կրծքի հասակի երեխաների բրոնխիտներ, թոքաբորբերի դեպքում պետությունը տրամադրում էր 184 հազար 100 դրամ, 2019 թվականին` 144 հազար, այսինքն` 21,5 տոկոսով ավելի քիչ:

Վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում նախկինում պետությունը փոխհատուցում էր 112 հազար 500 դրամ, իսկ ընթացիկ տարվա համար` 98 հազար, այսինքն` 12,5% քիչ, բրոնխիտների, թոքաբորբերի դեպքում 127 հազար 900-ից նվազել է 112 հազար դրամի` կրկին 12,5 %-ով պակաս: Այս փաստը բավական լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել նաեւ մանկաբույժների շրջանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մանկաբույժները պատրաստվում են լուրջ քայլերի դիմել, քանի որ նման քաղաքականությունը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ առանց այն էլ խնդրահարույց ոլորտում: Չէ՞ որ ներկայումս մանկաբուժությունը Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից մեկն է, այնինչ հենց այս ոլորտին է հարված հասցվում: Առողջապահության նախարարության նման գործելաոճը մանկաբույժները գնահատում են սխալ` հղի կոռուպցիոն լուրջ հետեւանքներով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930