Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավ լուր միկրո եւ փոքր ձեռնարկատերերի համար. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ու Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը 15 միլիոն դոլարի վարկային պայմանագիր ստորագրեցին

Ապրիլ 06,2019 13:00

«Այս համագործակցությունը մեզ համար կարեւոր է ոչ միայն միջոցների ներգրավմամբ, այլեւ բանկային լավագույն նոր տեխնոլոգիաների ներդրմամբ եւ կառավարման մշակույթի զարգացմամբ: Շատ ուրախ եմ, որ այս պայմանագրի ստորագրմամբ կրկին անգամ հավաստում ենք ռազմավարական գործընկերոջ հետ մեր կայուն փոխվստահության մասին»,-ասում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Նախօրեին բանկի «Զարգացում» մասնաճյուղում Finance in Motion ընկերության Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ստորագրեցին 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Աշոտ Օսիպյանի խոսքով, ներդրումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել վարկավորման ծավալները՝ նպաստելով տեղական բիզնեսի կայուն զարգացմանը։

Վարկը տրամադրվելու է հայաստանյան միկրո եւ փոքր ձեռնարկություններին` 5 տարի ժամկետով 9 % տոկոսադրույքով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահն ասաց, որ բանկը փորձելու է իր շահառուներին եւս ներկայացնել այդ նոր տեխնոլոգիաները, որպեսզի նրանք շուկայում ունենան մրցակցային առավելություն:

Պարոն Օսիպյանը եւ Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի խորհդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը, վստահեցրին, որ բանկի եւ հիմնադրամի միջեւ համագործակցությունը արդյունավետ է եւ երկարատեւ:

Աշոտ Օսիպյանն էլ իր հերթին ավելացրեց, որ այսպիսի նախագծերը նպաստում են բանկային համակարգի զարգացմանը ու հաճախորդների պահանջների բավարարմանը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի եւ Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի համագործակցության ինը տարիների ընթացքում ներգրավվել է 63 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղվել է միկրո եւ փոքր բիզնեսի վարկավորմանը տարբեր ոլորտներում։ Ծրագրերից օգտվել է ավելի քան 2000 շահառու։

Քրիստոֆ Թիսկենսի խոսքով. «Հպարտ ենք, որ շարունակելու ենք այդ համագործակցությունը՝ Հայաստանի աշխատասեր ձեռնարկատերերին առաջարկելով ֆինանսավորման նոր տարբերակներ: Իմ տպավորությամբ, տնտեսության իրավիճակը Հայաստանում բավարար է, եւ Հայաստանը ճիշտ ուղու վրա է»:

Պարոն Թիսկենսը վստահեցրեց, որ Հայաստանում զարգացման ցուցանիշները տարածաշրջանի միջին աճի չափից ավելի բարձր են, այդուհանդերձ մեր երկիրն ունի աջակցության կարիք. «Այդ իսկ պատճառով մենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին վարկավորելու միջոցով փորձում ենք աջակցել Հայաստանի տնտեսությանը»:

ՀԵԵՀ-ի ներկայացուցիչների խոսքով, ընդլայնելով միկրո եւ փոքր ձեռնարկությունների սպասարկման համար տեղական ֆինանսական հատվածի կարողությունները, հիմնադրամը ներդրում է կատարում հայաստանյան ձեռնարկությունների հաջողության մեջ թե՛ անհատական, թե՛ համակարգային մակարդակով:

Լ. Բ.

«Առավոտ» օրաթերթ, 

05.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930