Մայրաքաղաքի ութ հիվանդանոցների բժիշկներից կազմված թիմեր այսօրվանից «Միկա» մարզադահլիճում մասնակցում են ֆուտզալի մրցաշարի, որը նախաձեռնել է «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության պրոդաքտ մենեջեր եւ «Վիտորիա Սպորտ» նախագծի ղեկավար Գեւորգ Սիմոնյանը: Նա մեր հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերությունն առողջ ապրելակերպի ջատագով է եւ առողջ ապրելակերպի միջոցառումներ հաճախ են կազմակերպում:
«Ֆուտտզալի այս մրցաշարը երկրորդ անգամ է անցկացվում: Առաջինն անցած տարի էր, որին մասնակցել էր չորս թիմ: Նախաձեռնությունը մեծ խանդավառություն առաջացրեց եւ այս տարի մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է, ինչը հույս է տալիս, որ այս մրցաշարը ավանդական կարող ենք դարձնել: Մասնակցում են տարբեր հիվանդանոցների թիմեր, որոնք համալրված են հիմնականում ուրոլոգիայի եւ ԼՕՌ մասնագետ բժիշկներով: Թիմերը բաժանել ենք երկու խմբի, որոնցում առաջին երկու տեղերն զբաղեցնողները կանցնեն հաջորդ փուլ ու պայքարը կշարունակեն եզրափակիչ մտնելու համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգելի տիկնայք եւ պարոնայք ի՞նչ կնշանակի «պրոդաքտ մենեջեր»