Այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը, որը 3 տարի է՝ զենքից զարդեր է պատրաստում, խաղաղության խաչ է նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Արվեստի միջոցով օգտագործված զինամթերքը վերածելով զարդերի՝ ես խաղաղություն եմ քարոզում, ու քանի որ հեղափոխությունը եղավ առանց պարկուճներ կրակելու, առանց մարդկային զոհերի, միջադեպերի, ագրեսիայի,այսինքն՝ խաղաղ ճանապարհով, ու լրանում է հեղափոխություն մեկ տարին, ես չէի կարող խաղաղության խաչ չնվիրել հայի անկեղծ ժպիտն ու հույսը վերականգնած առաջնորդին»,-ասաց գյումրեցի արվեստագետը։
Նշենք, որ Արտակ Թադևոսյանի աշխատանքները դարձել են վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ստեղծած «Կանայք հանուն խաղաղության» շարժման խորհրդանիշը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արթուր ՄԵԼԻՔՅԱՆԻ