Aravot.am-ը ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանին խնդրեց մեկնաբանել այն տեղեկատվությունը, թե Ազգային պատկերասրահից 120 միլիոն դրամ արժեքով մշակութային արժեքներ են անհայտացել, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Պարոն Միրզոյանը հայտնեց, որ թյուր տպավորություն է ստեղծվել, թե խոսքը վերաբերվում է Հայաստանի ազգային պատկերասրահին, մինչդեռ այն իրականում Մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է, որը Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ միացել է Հայաստանի ազգային պատկերասրահին:
«Իրականում ստուգվել է ցուցահանդեսային կենտրոնը, եւ այնտեղից են բացակայում այդ ստեղծագործությունները, բայց ժողովուրդը կարող է թյուրիմացաբար ընկալել, թե Ազգային պատկերասրահից են դրանք անհայտացել:
Ի դեպ, ցուցահանդեսային կենտրոնը գոյություն ունի Մարտիրոս Սարյանի ժամանակվանից: Նկարիչները գնում էին մարզեր, նկարում էին, բերում էին ու այնտեղ գնումներ էին կատարվում: Այնպես որ, չի կարելի ամեն ինչ կապել Հայաստանի ազգային պատկերասրահի հետ»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ