«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի եւ «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» համատեղ նախաձեռնությամբ այսօր երեկոյան, Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպվել էր «Ոգեղեն ապրիլ» խորագրով մեծարման եւ ոգեշնչման երեկո՝ նվիրված 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերին։ Հրավիրված էին բոլոր զոհվածների ծնողները, պատերազմի մասնակիցները։
Կարդացեք նաև
Հնչեցին հերոսներին նվիրված երգ, ասմունք, ներկայացվեցին պարեր, տեսանյութեր։ Պատերազմի մասնակիցներից մեկն ասաց՝ «գնացածները դարձել են մնացածների հրամանատարը, խիղճը. մենք երբեք չենք կորցնի մեր խիղճը»։
Զոհվածների հարազատները կազմակերպիչներից ծաղիկներ եւ նվերներ ստացան։ Զոհվածներից մեկի մորը խոսքի իրավունք տվեցին։ Խոսքը արցունքախառն էր, բայց անկեղծ եւ սրտաբուխ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ