Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու իրավունքների պաշտպանն անկախ է». Արման Թաթոյան

Ապրիլ 05,2019 20:55

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե իր ցուցումով քրեական գործ են հարուցել իր մերձավոր ազգականի նկատմամբ, ասաց, որ վարչապետի ցուցումով չի կարող գործ հարուցվել: Դա կարող է անել դատախազությունը:

Ինչպե՞ս է արձագանքում վարչապետը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:  «Ապրի Մարդու իրավունքների պաշտպանը, թող ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն…»,- լրագրողներին ասել է պրն Փաշինյանը:

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է.

«Այսօր Ազգային ժողովում պատասխանել եմ լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր քրեական գործ հարուցելու ցուցում տալու իրավասությանը։

Ընդգծում եմ ևս մեկ անգամ, որ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ է և իր գործունեությունն իրականացնում է բացառապես Սահմանադրության ու օրենքների հիման վրա՝ իրավունքի գերակայությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերը չեն կարող ունենալ որևէ քաղաքական երանգ կամ ենթատեքստ, և իմ պատասխանն այդ հարցին եղել է բացառապես իրավական բնույթի և հստակ, բխել է օրենքից:

Դրան քաղաքական ենթատեքստ տալը, կոնտեքստից դուրս ներկայացնելը կամ շահարկելը համարում եմ անթույլատրելի։

Հ.Գ. Քիչ առաջ նկատեցի Վարչապետի երկրորդ գրառումը, որը, կարծում եմ, հստակեցնում է հարցը։ Հուսամ՝ լրագրողների համար էլ ամեն ինչ պարզ դարձավ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930