Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Ղազարյան. «Հիմա մեր վարչապետը ջղայնացած կլինի. կասի՝ գնացինք, մի կտոր պանիրը կերանք, ուզում ա 7 միլիարդը «քենսըլ» անի՞». (Տեսանյութ)

Ապրիլ 05,2019 20:25

«Մենք այսօր ունեցել ենք ժողով, ես ասել եմ՝ ընկերությունը պետք է աշխատի իր բնականոն հունով, եթե ինձ կալանավորեն»,-այս մասին այսօր ասաց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը:

Դատարանն այսօր պետք է որոշի նրան կալանավորելու՝ ՊԵԿ-ի քննչական վարչության միջնորդության հիման վրա:

«Սպայկա» ընկերությունը կասկածվում է խոշոր չափերի՝ 7 միլիարդ դրամ հարկերից խուսափելու համար:  Ղազարյանն այս գործը շինծու է համարում:

Ղազարյանն ասաց, որ սկսված քրեական հետապնդման պատճառով Եվրասիական զարգացման բանկը կասեցրել է ֆինանսավորումը, որով նախատեսվում էր 100 միլիոն դոլարի ներդրում անել եւ մոտ 1000 աշխատատեղ բացել:

Հիմա, ըստ Ղազարյանի, ընկերության աշխատանքը հարցականի տակ է, առավելեւս գյուղացիներից գյուղմթերքների մթերման հարցը. «Մենք այսօր ունեցել ենք ժողով, ես ասել եմ՝ ընկերությունը պետք է աշխատի իր բնականոն հունով, եթե ինձ կալանավորեն: Քննարկվել է նաեւ մթերումների հարցը: Դիմացը ծիրանն է, էլ չեմ ասում կաթը, որ պետք է ծավալները մեծացնեինք մինչեւ մայիս: Ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, ես պատրաստ չեմ: Ի՞նչ է նշանակում ես ծիրան մթերեմ, տանեմ ծիրանը մինուսով ծախեմ, ՊԵԿ-ը գա իմ վրա շահութահարկ գրի: Ինչի՞ համար: Մոռացեք մթերումը, մենք չենք անելու, բռնեն ըսենց ճզմեն, մենք մթերե՞նք: 6 ամիս ՊԵԿ-ը քննություն է տարել, մի հատ հարցրեք՝ խի՞ չեք կանչել մարդուն ասել՝ հարկ պիտի վճարես: Խի՞ ես վնաս տալիս մարդուն, խի՞ մեր 100 միլիոնը հարամ արեցիր»:


Ղազարյանը ՊԵԿ-ի քննչական վարչության աշխատանքը կասկածի տակ է առնում. Նրա փաստաբանները արժանահավատ չեն համարում 7 միլիարդ դրամ հարկերի թաքցնելու քննչականի մեղադրանքն ու փորձագիտական կենտրոնի՝ ՊԵԿ քննչականի մեղադրանքի հաստատումը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Ասում են, Դավիթ Ղազարյանն է կուռացիա անում, ամեն ինչ ինքն է կազմակերպում։ Ես երեկ անակնկալի եկա, երբ հարգարժան քննիչի մոտ տեսա մի մեծ սերվանդ, բաղկացած 150 մեծ պապկայից։ Դա «Սպայկա»-ի գործն էր։ Ասում եմ, բա ինչի՞ մի հատ հարցում չեք անում, բա կարող է մենք համաձայն ենք, ենթադրենք այդ ամեն ինչը վճարենք։ Մենք փախե՞լ ենք։ Մենք միշտ ձեր կողքը եղել ենք, չէ՞։ Ինձ ասում են կամ ստորագրում ես, կամ կալանավորվում ես։ Ես ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկա»-ի նկատմամբ բառիս բուն իմաստով, ով ոնց ուզում է՝ հասկանա»:

Վերջերս «Սպայկա» ընկերության պանրի նորաստեղծ գործարանի բացմանը մասնակցում էր նաեւ վարչապետ Փաշինյանը, նույնիսկ համտեսել պանիրը:

Ղազարյանն ասաց՝ ում էլ զեկուցեին՝ 7 միլիարդ հարկ չի վճարել, ի՞նչ պիտի ասեր.«Երեկվանից ասում եմ՝ հիմա մեր վարչապետը ջղայնացած էլ կլինի, հումոր եմ անում, կներեք, կասի՝ գնացինք, բացումն արեցինք, մի կտոր պանիրը կերանք, ուզում ա 7 միլիարդը քենսըլ անի՞»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ գյուղացիներն ու ընկերության աշխատակիցներն այսօր բողոքի ցույց էին անում ի պաշտպանություն Ղազարյանի. Նրանք հայտարարում էին՝ փողոց կփակենք, եթե Ղազարյանին կալանավորեն ու գործարանի աշխատանքը կանգնի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930