Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին Հայաստանը, երբ որ գնաց, նոր Հայաստանում մեր վիճակն ավելի վատացել է». ԱԺ-ում դժգոհում են կրթության նախարարից, նոր իշխանություններից

Ապրիլ 05,2019 19:40

«Հին Հայաստանը, երբ որ գնաց, նոր Հայաստանում մեր վիճակն ավելի վատացել է: Իրավիճակ է փոխվել, բայց ոչ մեզ համար, ավելի վատ»,- այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Ասորական ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը:

Ըստ նրա, այն մեխանիզմները, որոնք կային իրենց իրավունքների պաշտպանության համար, չկան. «Նոր իշխանությունը, արդեն մի տարի է, չի կարողանում կողմնորոշվի ինչ անի, ոնց են համակարգում խորհուրդը, այն որոշումը, որը կար համակարգող խորհրդի ստեղծման, դեռ կա, չեղյալ չեն համարել, նոր որոշում չկա, եւ մենք չգիտենք ինչ կարգավիճակում ենք: Բազում հարցեր են առաջանում: Կրթական հարցերով, օրինակ, հարցում ենք արել կառավարությունից մարզպետարաններ, մարզպետարաններից ստացել ենք պատասխաններ եւ արդեն փաստ է, որ հակաասորական քաղաքականություն է գնում:

ԵՄ-ին զեկույց է ներկայացնում ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանության խարտիայի վերաբերյալ եւ Հայաստանի զեկույցը չի համընկնում այն իրականությանը, որը կա եւ ֆիքսված է պաշտոնական նամակներում, որը ստացել ենք մարզպետարաններից: Դա խայտառակություն է: Համակարգող խորհուրդը մեզ հնարավորություն էր տալիս նաեւ օպերատիվ հարցերը բարձրացնել: Միջանկյալ օղակները մինչեւ հասկանում են, շատ անտարբեր են, հատկապես հիմա, որ պատկերացում էլ չունեն ինչի մասին է խոսքը գնում: Մինչեւ բացատրում ես, անցնում են ամիսներ, կես տարի»:

Իրինա Գասպարյանը հայտարարեց, որ անցյալ տարվա մայիսից դիմում է գրել կրթության եւ գիտության նախարարին. «Կարողացա հանդիպել հոկտեմբերին: Նախկին իշխանության ժամանակ նման բան չէր լինում, մենք շատ արագ կարայինք հանդիպեինք ցանկացած նախարարի հետ, հարցը դնեինք եւ հարցը լուծվում էր: Հիմա ոչ մի մեխանիզմ չունենք»:

Նա իշխանություններին հիշեցրեց՝ «Հայաստանը պարտավորություններ ունի, խնդրում ենք դա կատարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930