Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Ղազարյան. «7 միլիարդը շինծու է, ներկայացրել են 7 միլիարդ, որ ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի». (Տեսանյութ)

Ապրիլ 05,2019 19:52

Այսօր «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ ՊԵԿ հարուցած գործը շինծու է:

ՊԵԿ-ը հայտարարել  է, որ ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցները կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կատարած ն միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք՝ 7 միլիարդ դրամ: Ըստ ՊԵԿ-ի՝ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին («Սպայկայի» տնօրեն) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից 04.04.2019թ-ին միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու համար:

Միջնորդության քննարկումն այսօր է ժամը 17:00-ին: Ընկերության աշխատակիցներն ու գյուղացիները բողոքի ցույց էին անում ի պաշտպանություն ընկերության սեփականատիրոջ:

Ղազարյանը հայտարարեց, որ երեկ երեկոյան զանգ է ստացել, որով հայտնել են՝ Եվրասիական զարգացման բանկը ժամանակավոր կասեցնում է ընկերության մոտ 100 մլն դոլարի ֆինանսավորումը, քանի որ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարված:

Ղազարյանը միտում է նկատում ՊԵԿ գործողություններում. «Սուտ է այն տեղեկությունը, թե «Գրինպրոդուկտի» իրական սեփականատերը «Սպայկան է»:

Ըստ Ղազարյանի՝ «7 միլիարդը շինծու է, ներկայացրել են այսքան գումար, որ ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ղազարյանի ներկայցմամբ՝ անցյալ տարի էլ ՊԵԿ-ը 2.45 մլրդ դրամի ակտ էր կազմել.«Այս գումարի հաշվարկ տեղի չի ունեցել, ես որպես ընկերության սեփականատեր, գնացել եմ կոմպրոմիսի, քանի որ քաոս էր: համաձայնվել եմ տալ ճշգրտում ու վճարել այդ գումարը ու քրեական հետապնդումը կարճեցին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է 7 միլիարդին, ապա Ղազարյանն ասաց, որ դրանից 5 միլիարդը ԱԱՀ- է, որը ենթակա է ընկերությանը հետվերադարձման. «Միայն կարող եմ հայտարարել՝ վճարող չկա Գրինպրադուկտով, չեն կարում Գրինպրոդուկտի թեման փակել, դրա համար փոխկապակցում են «Սպայկայի» հետ, որպեսզի կարողանան այդ փողը կորզեն: 7 միլիարդ են ներկայացնում հանրության աչքին՝ «7 միլիարդը կերել է, թող փակվի»: Սուտը՞, թե ես 7 միլիարդը կերել եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին՝ որեւէ միտում նկատո՞ւմ եք, քանի որ «Սպայկայի» անունը կապում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ, Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ, Ղազարյանը հիշեց թավշյա հեղափոխությունը. «Ինչ հեղափոխությունը սկսել է, ես 4 երեխա ունեմ, իմ տանը իմ փոքրիկն ասում էր՝ Նիկո՛լ, առա՛ջ: Ես ողջունել եմ, որովհետեւ եթե մեր երկրում օրենքը պետք է լինի գերակա, ես մտածել եմ իմ երեխաների համար, որովհետեւ, ես մտածել եմ՝ իմ էրեխեն կարող ա Դավիթի (նկատի ունի ինքն իրեն Ն.Բ.) պես «շուստրիյ» չլինի: Ես դա ուզել եմ, որովհետեւ տղաս դաշնակահար է, քաղաքականության մեջ չեմ եղել ու չեմ ուզում քաղաքականացնել, թիվ են ասել, ու մնացել են տակը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Ղազարյանը վստահեցրեց՝ «Սպայկա» ընկերության սեփականատերն ինքն է, մի ժամանակ Ռոզա Ստեփանյանն էլ մասնաբաժին է ունեցել: Ղազարյանը՝ «Սպայկայի», Քոչարյանների եւ Միքայել Մինասյանի ընտանիքների եւ Ռոզա Ստեփանյանի միջեւ կապի մասին ասաց՝ «Քոչարյանի հետ կապ տեղի չի ունեցել: Միքայել Մինասյանին անձամբ ես ճանաչում եմ, բայց մենք չունենք գործնական հարաբերություններ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ղազարյանը վստահեցնում է՝ «Ես արդար եմ, չի ստացվի»:

Մեր հարցին՝ ըստ ՊԵԿ-ի, «Գրինպրադուկտը», որը կապակցում են «Սպայկայի» հետ, 2015-2016 թվականներին որոշակի խմբաքանակ ապրանքների ներմուծման ժամանակ ներկայացրել է որպես մաքսազերծման ոչ ենթակա ապրանքներ, մինչդեռ այդ նույն ապրանքները Վրաստանում մաքսազերծել է իրական անուններով՝ կաղամբ, տանձ, խնձոր եւ այլն, Ղազարյանը պատասխանեց՝ «Մենք կատարել ենք այլ ընկերության հանձնարարություն»:

Մեր Ճշտող հարցին՝ չգիտեի՞ք ինչ ապրանք է, եւ հանձնարարությո՞ւն եք արել, Ղազարյանը վստահեցրեց՝ «Մեզ հետաքրքիր էլ չէ, մենք եկամուտ հետապնդող ընկերություն ենք, եկամուտ ստացել ենք, հարկը տվել ենք: Ես չգիտեմ… սա ՊԵԿ-ի շոուն է, ի՞նչ է»:

Ղազարյանը նաեւ ասաց, որ «Գրինպրադուկտի» հիմնադիրը նախկինում «Սպայկա» ընկերությունում է աշխատել, դուրս է եկել ու հիմնադրել այդ ընկերությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930