Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ գործարար. «Դժբախտաբար, անցյալ կառավարությունների հետ հանդիպել ենք, բայց հանդիպումը վերջանում էր, այդ ամենը վերաջացած էր համարվում»

Ապրիլ 05,2019 19:15

Սփյուռքահայ ներդրող Սերժ Ղարիբյանի խոսքով, հեռվից տեսնում է՝ ինչպես է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո միջազգային կազմակերպությունների, պետությունների մտածելակերպը փոխվել մեր երկրի հանդեպ. «Համարյա ամեն շաբաթ մի հատ լավ լուր ենք լսում, աջակցություն կա, բայց ոչ թե օգնության տեսքով, այլ՝ պաշտոնական մարմինների քաղաքական հայտարարությունների: Դա ստեղծել է բավականաչափ դրական մթնոլորտ»:

Սերժ Ղարիբյանն ասաց, որ մեկ տարի առաջ մի օտարերկրացի գործընկերոջ առաջարկել է ներդրում անել, սակայն, վերջինս խուսափել է. «Բայց, երբ տեսնում են աշխուժություն՝ այս գործարարն էլ է եկել, նա էլ է եկել, արդեն պատկերը փոխվում է»:

Գործարարի խոսքով, վարչապետի հետ հանդիպման  ընթացքում հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե խոսքով, այլ գործով է ուզում խնդիրները լուծած լինի. «Դժբախտաբար, անցյալ կառավարությունների հետ հանդիպել ենք, բայց դա այնպես էր, որ հանդիպումը վերջանում էր, այդ ամենը վերաջացած էր համարվում, շարունակություն չուներ ընդհանրապես: Մի քիչ գրություն, գրությունն էլ մի կողմանի, հաջորդ կողմից պատասխան չկար, հիասթափման վիճակի մեջ էինք, բայց հիմա այդ աշխուժությունը կա»:

Սերժ Ղարիբյանն այլ սփյուռքահայ գործարարների հետ այսօր մասնակցում էր «Տնտեսություն եւ գործարարություն» ակումբի  նիստին,որտեղ քննարկվում էր  «Ներդրումների խոչընդոտները ՀՀ-ում, կարգավորման ուղիները» թեման:

Նիստը վարող Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ չնայած բարեփոխումներին, այդուհանդերձ ներդրումներին վերաբերող մի շարք հարցերում ինստիտուցիոնալ առումով ունենք խնդիրներ.«Կան խնդիրներ, որոնք լիարժեք լուծված չեն կան խնդիրներ, որոնք ընդհանարապես լուծված չեն կան խնդիրներ, որոնք մասամբ են լուծված եւ դրանք պետք է կարգավորել»:

Մանրամասները՝ տեսանյութում   

Միջոցառմանը ներկա էր նաեւ «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Պարոն Բաղդասարյանը գտնում է, որ տնտեսության մեջ հաջողության հասնելու համար պետք է բոլոր գերատեսչությունները համաչափ զարգացում ապրեն. «Չի կարող այս մի ճյուղը գրագետ աշխատի,մնացած ճյուղերը պասիվ լինեն, ենթադրենք՝ դատաիրավական համակարգը: Շատ կարեւոր է,որ պատասխանատվության համաչափ բաժանումը լինի գերատեսչությունների միջեւ եւ առաջին հերթին, կառավարության առաջին խնդիրը պետք է լինի, ոչ թե սխալը պատժելն, այլ՝ անգործունեությունը պատժելը:

Նշենք, որ վարչապետի հետ հանդիպած գործարարները պայմանավորվածություն են ձեռք բերել 750 միլիոն դոլարի ներդրում անել՝ արեւային էներգետիկայի, գազատուրբինների կառուցման եւ այլ ոլորտներում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930