Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալում եմ, որ պարոն Քոչարյանն ապրիլի 9-ին կխոսի. Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով բողոքի քննության մասին

Ապրիլ 05,2019 18:55

«Այսօր ավարտեցինք բողոքների ներկայացման գործընթացը»,- քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով բողոքի քննությունից հետո հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Նա տեղեկացրեց, որ բողոքի ներկայացումներն են դեռ ավարտվել ու նշեց, որ այսօր դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 9-ին՝ ժամը 14.30-ին:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը, որ ներկա էր դատական նիստին, խոսե՞ց, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանը դեռևս չի խոսել: Հենց նոր ավարտեցինք բողոքի ներկայացումը, ակնկալում եմ, որ պարոն Քոչարյանն ապրիլի 9-ին կխոսի: Որոշակի պահերով այսօր նա ներկայացրեց իր դիրքորոշումը: Ինքն իր հիմնական ելույթը դեռ չի ունեցել: Ինչպես ինքը նշեց, նյութերին ավելի երկար ժամանակ է ունեցել ծանոթանալու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930