Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ամենացեխոտ թաղամասում Նիկոլ Փաշինյանին կոշիկ նվիրեցին (Ֆոտոշարք)

Ապրիլ 05,2019 18:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց նաև Գյումրու ավտոկայան, որտեղ ոտքի վրա  քննարկում ունեցավ «Տրանս ակնթարթ» ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Այնուհետ ցեխերի միջով շարժվեց դեպի ավտոկայանի տնակային թաղամաս: Այս ընթացքում մարդիկ ուղեկցում էին նրան, ներկայացնում բողոքները: Վարչապետը եղավ երկու տնակներում:

Եվ երբ հեռանում էր այս թաղամասից, մի երիտասարդ մոտեցավ ու վարչապետին կոշիկ նվիրեց: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որտեղ է արտադրամասը ու որ համարի կոշիկ է: Երբ իմացավ, որ 41 համարի, ժպտալով ասաց.  «42 եմ ես հագնում, սա չի լինի իմ հագով, վերցրեք հետ»:

Նա շրջայց կատարեց նաև «Շիրակ» օդանավակայան, որտեղ օդանավակայանի ղեկավարության ու ոլորտի պատասխանատուների հետ քննարկեցին նոր մասնաշենքի կառուցման ու օդանավակայանի վերազինման հարցը:

Այս թաղամասում ապրող բնակիչները չէին թողնում վարչապետին հեռանալ: Նրանք ևս լուծում էին պահանջում իրենց խնդիրներին: Վերջին պահին որոշ երիտասարդներ կարողացան սելֆի անել Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930