Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր կին՝ խոսելով բռնաբարված ու խոշտանգված լինելու մասին, Նաիրա Զոհրաբյանը բարկացավ ու դուրս արեց

Ապրիլ 05,2019 17:46

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում լսումներ էին կազմակերպվել՝ մարդու իրավունքների մասին:

Լսումները հրավիրել էր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը, որի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ձայնի իրավունք տվեց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ից Լիլիթ Մարտիրոսյանին:

Պարզվեց՝ նա տրանսգենդեր էր: Մարտիրոսյանն ասաց, որ թերեւս մի քանի ամիս առաջ անհնար էր երեւակայել այն, ինչ այսօր իրականություն է՝ հետհեղափոխական Հայաստանում. «ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում՝ տրանսգենդեր կին: Բայց խնդրում եմ, ինձ ընդունեք որպես հավաքական կերպար: Հանդիսանալով հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ եւ «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ, ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առեւանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, առողջապահական իրավական, տնտեսական եւ արժանապատիվ կյանքի բոլոր այլ ոլորտներում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը»:

Նա ասաց, որ մինչ 2018-ը փաստագրել են 283 նմանատիպ դեպքեր՝ տրանսգենդեր անձանց նկատմամբ եւ միայն այս դեպքերի չնչին մասն է ոստիկանության կողմից հիմք դարձել վարույթի: Նա ասաց, որ սա նշանակում է, որ Հայաստանում ապրում է 283 հանցագործ, ընդ որում, ֆիզիկական բռնության են ենթարկվում նաեւ տրանսգենդերների հարցերով զբաղվող իրավապաշտպանները. «Իրենց իսկ բնակարանում միայն մեկ ամսվա ընթացքում տրանսգենդերներից մեկի կոկորդն էին կտրել, մյուսին ենթարկել դաժանաբար ծեծի, ամբողջությամբ այրել բնակարանն ու ունեցվածքը»: Նա կոչ արեց գենդերային հավասարության ու մարդու իրավունքների ապահովմանը:

Նաիրա Զոհրաբյանը, նախագահողի իրավունքով արձագանքեց՝ ասելով, որ այսօր հաշմանդամության, երեխաների խնդիրներով էր լսումները. «Օգտվել առիթից եւ փորձել այս ամբիոնից բարձրացնել հարց, որը այս պահին չկա մեր օրակարգում, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք առաջին հերթին իմ հանդեպ՝ որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ հերթին՝ անհարգալից վերաբերմունք ԱԺ-ի հանդեպ: Ձեր իրավունքները որեւէ մեկը չի ոտնահարում, բայց մենք այսօր ունենք հստակ օրակարգ եւ դուք խախտել եք մեր օրակարգը: Ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք հանձնաժողովի եւ մեր հայտարարած օրակարգի հանդեպ»:

Նաիրա Զոհրաբյանը հորդորեց դուրս գալ ԱԺ նիստերի դահլիճից: Լիլիթ Մարտիրոսյան ներկայացած անձը իր մի քանի ուղեկցողների հետ ցուցադրաբար լքեց ԱԺ նիստերի դահլիճը: Տրանսգենդերի կողմնակիցները դժգոհում էին խտրական վերաբերմունքից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Մեծահոգության նշան է երբ մարդն ի վիճակի է լինում ընդունել կամ ամեն դեպքում հարգանքով վարվել մեկ ուրիշ մարդու հետ: Հուսամ որ ոչ մեկը չի անցնի այդ ֆաշիստական բռնությունների միջով ինչի միջով անցել է այդ կինը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930