Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Իվան Տելեգինը մասնակցություն ունեցավ ՀԿԵ-ի Երևան-Գյումրի նորագույն արագընթաց գնացքի մեկնարկի միջոցառմանը

Ապրիլ 05,2019 17:39

2019թ. Ապրիլի 5-ին Երեւանի Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանից դուրս եկավ դեպի Գյումրի արագընթաց էլեկտրագնացքը, որին ներկա էին ՀՀ բարձրաաստիճան անձիք՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, ով ՀԿԵ հյուրերի հետ միասին ուղևորվեց նոր էլեկտրագնացքով և ուսումնասիրեց դրա բոլոր հնարավորություններն ու հարմարությունները: Բացի այդ, ՀՀ վարչապետը եւ միջոցառման բոլոր մասնակիցները այցելեցին Գյումրիի լոկոմոտիվային դեպո:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ծավալել է երկարաժամկետ և հաջողակ համագործակցություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ: Բանկը ՀԿԵ-ի միակ ֆինանսական գործընկերն է ՀՀ-ում:

Բանկը իրականացրել է ՀԿԵ-ի առաջին էլեկտրագնացքի բրենդինգը`Երևան-Գյումրի-Երևան երթուղով, որը գործում է էքսպրես ձեւաչափով:

Բացի այդ, 2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր «Տիգրան Մեծ» մասնաճյուղը Երևանի երկաթուղային կայարանի շենքում, շնորհիվ երկաթգծի կայարանի և “Սասունցի Դավիթ” մետրոյի կայարանի ուղևորները հնարավորություն ունեն օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առաջարկած ծառայություններից ու պրոդուկտներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930