Լրահոս
Օրվա լրահոսը

Ես համամիտ չեմ քաղաքական որոշմամբ ռեկտոր փոխելու սկզբունքին. Գևորգ Պետրոսյան

Ապրիլ 05,2019 17:32

«Եթե ԿԳ նախարարն աշխատում է այն սկզբունքով, որ քաղաքական որոշումներով կարող են ռեկտորներ փոխվել, կներեք, ես չեմ կիսում այդ սկզբունքը»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա մտահոգություն հայտնեց՝ այդ դեպքում բուհի ինքնավարությու՞նն ուր մնաց:

Հետո էլ անդրադարձ կատարեց սփյուռքի հարցերի հանձնակատար նշանակելուն ու նշեց, թե ի՞նչ պետք է նա անի, որ մի ողջ նախարարության աշխատակազմի գործառույթներ իրականացնի. «Եթե բոլոր նախարարությունները լուծարենք, ամեն գծով հանձնակատար դնենք, մարդկանց բոլորին դարձնենք գործազուրկ, այդ մարդիկ ի՞նչ են անելու: Միջին խավն են, իսկ հիմնականում նրանք մասնավոր սեկտորում անելիք չունենք: Մենք կատեգորիկ դեմ ենք այնպիսի պետականաշինությանը, որը զուգորդվելու է մարդկանց գործազուրկ թողնելու և դրանից բխող տեսանելի և անտեսանելի հետևանքներով»:

Կրկին անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի հետ կապված խնդրին՝ Գևորգ Պետրոսյանն ասաց. «Ես բացարձակապես անձնական պայքար չեմ տանում: Ինձ համար որևէ ռեկտոր, այդ թվում ԵՊՀ ռեկտորը, կուռք չէ: Անձի պայքար չեմ տանում: Երևույթն է տհաճ: Եթե ռեկտորը չարաշահումներ է կատարում, իրավասու մարմիններ կան, թող տանեն, դատեն, այդ հիմքով ազատեն: Բայց այն հայտարարությունները, թե ռեկտորը դուռը փակել ու չի թողել դուրս գալ, սրա համար ազատենք, խելամիտ չեն: Ստացվում է՝ այն ռեկտորները, որոնք հեղափոխությանն աջակցել են, նրանք սրբադասվում են, իսկ նրանք, որոնք գործուն աջակցություն չեն ցուցաբերել հեղափոխության գործընթացին, նրանց սարքել հայրենիքի դավաճաննե՞ր, վտարե՞լ մեր երկրից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Իսկ,որ ընտրված համայնքապետերին նշանակված մարզպետը պահանջում է հրաժարական՝ քաղաքական չի դառնում?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930