Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ ընկերությունների արտադրած թթվասերում հայտնաբերվել է բուսական յուղ

Ապրիլ 05,2019 16:08

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որպես ահազանգ ընդունելով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված թթվասերների բաղադրության հետ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում թթվասերի շուկայում:

Ըստ այդմ, թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով, լաբորատոր փորձաքննության է հանձնվել Երևանի խոշոր իրացման ցանցերից («Երևան Սիթի», «Էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Տիտան», «Սաս Գրուպ») հսկիչ գնման միջոցով նմուշառված հետևյալ 16 ապրանքանիշի թթվասեր՝ «Էջմիածին կաթ» (20%), «Մարիլա» (18%), «Թամարա» (18%), «Թամարա և Անի Մասլովնա» (18%), «Մուլտի Ագրո» (18%), «Չանախ» (Պրեզիդենտ, 30%), «Մարիաննա» (18%), «Մարիաննա» (բիոթթվասեր 10%), «Մարիաննա» (15%), «Բոնիլատ» (17%), «Բիոկաթ» (20%), «Աշտարակ» (կովիկ,13%), «Բանդիվան կաթ (18%), «Աշտարակ» (դասական, 18%), «Չանախ» (20%), «Արզնի կաթ» (20%):

Համաձայն ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ նմուշառված արտադրատեսակներից 5-ը՝ «Սմետանա Մասլովնա» (18%)` արտադրող՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 07.04.19թ.), թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ, (արտադրության օրը՝ 27.03.19թ., պիտանի է մինչև՝ 03.04.19թ.), «Կովիկ» (13%) արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.), թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.), թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Բանդիվան կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 04.04.19թ.), ճարպաթթվային կազմով (բուսական յուղի առկայության ցուցանիշով) չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին և անվանմանը:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակները համարվում են կեղծված սննդամթերք:

Կեղծված է համարվում այն սննդամթերքը` որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխությանորի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխությանորին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով, որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին, որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվություն ձեռք բերելու:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն շղթան ամբողջացնելու նպատակով, ստուգումներ կանցկացնի «Թամարա և Անի» ՍՊԸ-ի, «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ-ի, «Պարգև» ՍՊԸ-ի և «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրություններում:

Ի գիտություն 2019թ. հունվարի 16-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի այն դրույթները, որոնք սահմանում են պարտադիր պահանջ. կաթնայուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքը պետք է կոչվի ԿԱԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԹԵՐՔ ԿԱԹՆԱՅՈՒՂԻՓՈԽԱՐԻՆԻՉՈՎ՝ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԹԹՎԱՍԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ: Տուփի վրա մեծ տառաչափով պետք է նշվի, որ արտադրանքը պարունակում է բուսական յուղեր: Մակնշման բաղադրության մեջ պետք է նշվի նաև, թե կոնկրետ ինչ բուսական յուղ է օգտագործվել: Կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգը թույլատրում է կաթնայուղը փոխարինել ոչ ավել քան 49%-ի չափով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930