Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն օր մեր վրա «աղբ» են լցնում, ասում, թե ես կապ ունեմ Սաշիկի եւ Միշիկի հետ». Էդմոն Մարուքյան

Ապրիլ 05,2019 15:58

«Ֆեյքերից» ամենաշատը տուժած կուսակցությունը «Լուսավոր Հայաստանն» է, քաղաքական գործիչը՝ ԼՀԿ-ի ղեկավարը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ սոցցանցերում կեղծ լրատվությունը վերահսկելու մասին ԱԱԾ-ին ուղղված հանձնարարականին: Էդմոն Մարուքյանը սոցցանցային «ֆեյքերի» դեմ պայքարն անհնար է համարում. «Ես դրա լուծումը չեմ տեսնում»:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ առցանց հարթակում ամենօրյա ռեժիմով «աղբ է լցվում» իր կուսակցության վրա. «Դա շատ «ընտիր» ազդեցություն է ունենում հանրային կարծիքի վրա: Օրինակ, իմ հարցազրույցը կարճ ժամանակ անց 30 «դիսլայք» է ստանում: Սա վերջին ամիսներին մեր դեմ հակաքարոզչության հետեւանք է»:

Մարուքյանը նաեւ շեշտեց. «Հիսուն տարի է՝ ընդդիմությանը մեղադրում են ծախված լինելու մեջ: Երբ ես եւ Փաշինյանը «Ելք» դաշինքում էինք, բոլորիս մեղադրում էին դրանում: Հիմա Փաշինյանն իշխանություն է, նրան չեն մեղադրում, բայց ինձ ասում են՝ «ծախված» է: Այս աբսուրդը սահման չունի: Ինչպե՞ս կարելի է մարդուն մեղադրել մի բանում, որի փաստը չկա: Ասում են՝ ես կապ ունեմ Սաշիկի եւ Միշիկի հետ, բայց որեւէ փաստ որեւէ մեկը չի ներկայացնում: Միաժամանակ՝ այն տարածվում է հանրության շրջանում»:

https://www.facebook.com/aravot.am/videos/304659850211225/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930