ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստանի խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով լուծում է տրվում անկողնային հիվանդ, ինչպես նաև արտասահմանում գտնվող կենսաթոշակառուների խնդրին, ովքեր, ըստ գործող կարգավորման, առավելագույնը մեկ տարի ժամկետով են կարողանում ստանալ իրենց հասանելիք կենսաթոշակը։
Նախագծերի փաթեթի քննարկման համար գլխադասային է նշանակվել ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն