Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գրական մասի ղեկավար, գրող Նելլի Շահնազարյանի կարծիքով, հեղափոխությունից հետո մշակութային ոլորտում որեւէ դրական փոփոխություն չի եղել:
«Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նա նշեց, որ այն ամենը, ինչ կատարվում է թատրոնների ոլորտում` ներառյալ օպտիմալացումը եւ Ազգային օպերային թատրոնի` ազատված տնօրեն Կոնստանտին Օրբելյանի շուրջ մթնոլորտը, վկայում են «վերեւների»` ոլորտի չիմացության մասին:
«Երեկ ես ներկայացման էի օպերային թատրոնում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար, դիտում էի «Կախարդական սրինգը», բարձրաճաշակ եւ շքեղ մի ներկայացում: Անգամ ոտքի վրա կանգնած մարդիկ կային: Ներկայացման ավարտից հետո ընդունելությունն ուզում եմ համեմատել Նիկոլ Փաշինյանի` ժողովրդի կողմից ընդունելության հետ: Մի բան, որ տեղի էր ունենում հրապարակում, բուռն բացականչություններ եւ այլն, նույնն էլ երեկ տեղի էր ունենում օպերային թատրոնում` մաեստրո Օրբելյանի պարագայում»,-փաստեց տիկին Շահնազարյանը:
Նրա ձեւակերպմամբ, բոլոր տեսակի օրենքներն այս դեպքում պետք է արդյունքին ստորադասվեն: Նա մի օրինակ բերեց. «Օրինակ` Ադրբեջանի սահմանադրության մեջ կամ օրենսգրքում կետ անգամ չկա մարդասպան Ռամիլ Սաֆարովին պարգեւատրելու, ազգային հերոսի կոչում տալու մասին, բայց մարդիկ շրջանցեցին իրենց օրենքները եւ նրան մեծարեցին իրենց ժողովրդին ոգեւորելու համար:
Կարդացեք նաև
Հիմա ինչ վերաբերում է պարոն Օրբելյանին, եթե 2 ձեռք ունենք, 10-ն էլ պետք է փոխ առնենք, մաեստրոյին խնդրենք, որ չգնա: Ասենք՝ մնացեք, որ աշխարհին ներկայացնենք օպերան, հո օրենքները չե՞նք ներկայացնելու աշխարհին»:
Շահնազարյանը վստահ է. «Նիկոլ Փաշինյանին ճիշտ չեն ներկայացրել, թե ինչ է կատարվում օպերային թատրոնում: Ի վերջո փաստ գոյություն ունի, արդյունք` համարյա կիսամեռ թատրոնն աշխարհին ներկայանում է հարուստ գործերով: Չմոռանանք, որ վերջին 30-40 տարիներին չի եղել, որ Մեծ թատրոնում Հայաստանի օպերան այդպես ներկայանա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Սերժի տիկնոջը բարևի, Նելլի: ))