Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրը «ֆեյքերը» չեն. նրանց արարքներում կարող է լինել ազգային անվտանգության սպառնալիք». Արտակ Զեյնալյան

Ապրիլ 05,2019 15:37

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարծում է, որ վարչապետ Փաշինյանի՝ սոցցանցերում կեղծ լրատվությունը վերահսկելու հանձնարարականի տերը ոչ միայն ԱԱԾ-ն է, այլեւ քաղաքացիները, որոնք չպետք է չարաշահեն խոսքի ազատության իրավունքը: «Խնդիրը «ֆեյքերը» չեն, այլ այն հանգամանքը, որ նրանց արարքներում կարող է լինել նաեւ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արտակ Զեյնալյանը:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ վարչապետի նման հանձնարարականը կարող է վնասել խոսքի ազատությանը, որովհետեւ անձն իրավունք ունի առցանց հարթակում անանուն մնալու, Արտակ Զեյնալյանը նշեց. «Անանուն գրառում եւ տեղեկատվություն տարածելը մի բան է, ազգային անվտանգությունը խաթարելը կամ մարդու պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելը՝ այլ բան: Վերջին երկուսը մարդու իրավունքների, այդ թվում՝ խոսքի ազատության հիմքն են եւ պակաս արժեք չեն»:

Նախարարը նշեց, որ կեղծ լրատվության դեմ պայքարի բանաձեւ կառավարությունն այս պահին չունի, այն քննարկվելիք խնդիր է:

https://www.facebook.com/aravot.am/videos/421929971905598/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930