Մարտ ամսին Եվրամիության օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը հայտարարեց Հայաստանում իր առաքելության ավարտի մասին:
Եվրամիության աջակցությամբ 2015թ. սեպտեմբերին գործարկված ծրագիրը նպատակ ուներ խթանել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը:
Այն նպաստել է Հայաստանի կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության իրականացմանը` աջակցելով Օրգանական գյուղատնտեսության մասին ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի վերանայմանը:
Ծրագիրը նաև ընդհանուր 1 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն է տրամադրել 45 շահառու ֆերմերների ու վերամշակողների՝ սեփական օրգանական արտադրությունը սկսելու կամ ընդլայնելու համար:
Բացի այդ, միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունների շարունակական մասնակցության արդյունքում արձանագրվել է մոտ 0,5 մլն եվրոյի արտահանում:
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east