Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրությունն արդեն ինքն է հախուհաշիվ պահանջում դատավորներից». Անի Սամսոնյանը հորդորում է բոլոր դատավորներին չվարկաբեկել

Ապրիլ 05,2019 15:16

«Իշխանության երկու թեւերում՝ օրենսդիրում եւ գործադիրում տեղի ունեցած փոփոխություններն ակնհայտ են, ինչը չենք կարող ասել դատական իշխանության մասով: Կար կարծրացած ընկալում, որ եթե գործադիրից կամ օրենսդիրից դատավորներին այլեւս չեն զանգում, հրահանգներ չեն տալիս, դատավորների անկախությունը երաշխավորվելու է, որն էլ իր հերթին կբերի համակարգի առողջացմանը»,- այսօր մարդու իրավունքների մասին ԱԺ լսումների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Ըստ նրա վերջին շրջանում դատավորները թիրախավորվել են հանրության կողմից, որը դրսեւորվել է տարբեր ձեւով՝ վիրավորանքներով, տարատեսակ ճնշումներով, ընդհուպ մինչեւ սպառնալիքներով: Սամսոնյանը խոսեց սոցցանցերում եւ մեդիա հարթակներում ատելության խոսքի մասին. «Ստացվում է, որ տարիներ շարունակ հանրությունը, որը բողոքել է իշխանություններից դատավորների կախյալ վիճակից ու կողմնակալությունից, ներկայումս արդեն ինքն է հախուհաշիվ պահանջում դատավորներից ու պահանջում իր ցանկությամբ որոշումներ կայացնել: Ըստ պատգամավորի, այս միտումը վտանգավոր է. «Ի՞նչ տարբերություն, թե ով է արտաքին միջամտության սուբյեկտը՝ պաշոնյա՞ն, թե՞ քաղաքացին, ինքնին որեւէ միջամտություն վնասում է արդարադատության իրականացմանը, դատավորների անկախությանը եւ ի վերջո դատական իշխանության՝ որպես ինստիտուտ կայացմանը»:

Անի Սամսոնյանը գտնում է, որ եթե կամք կա դատական համակարգում բարեփոխումներ անել, պետությունը պետք է կարողանա պաշտպանել դատավորի հեղինակությունն ու անկախությունը, որը չպետք է խոչընդոտվի փողոց փակելով. «Մի քանի դատավորների բացասական օրինակով պետք չէ վարկաբեկել բոլորին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930