Այսօր՝ ապրիլի 5-ին առավոտյան ժամը 5:30 հայտնի արգենտինական՝ ծագումով Ուրուգվայից երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ժամանեց Զվարթնոց Օդանավակայան։
Մի քանի ժամ առաջ Ռուսաստանի Տոլյատտի քաղաքում նա հանդես է եկել իր՝ «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» մեծ շոու-ծրագրի շրջանակներում, այնուհետև միանգամից մեկնել Հայաստան։ Չնայած այսքան խիտ և զբաղված աշխատանքային գրաֆիկի Նատալիան, ինչպես միշտ ժպտերես և ուրախ էր։ Երևանում գտնվող ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանին հաջողվեց մի քանի հարց ուղղել նրան.
– (ՕՐԵՅՐՈ) Ողջույն, ինչպե՞ս եք։ Ամեն ինչ լավ է։ Շնորհակալություն, որ եկել եք։
– Ինչպե՞ս անցավ չվերթը, Նատալիա։
– (ՕՐԵՅՐՈ) Շատ լավ անցավ ճամփորդությունը։ Մի քանի ժամ առաջ էի համերգի։ Էնտեղից ուղիղ եկել եմ Երևան։
– Նատալիա, ի՞նչ անկնկալիքներ ունեք հայաստանյան այցից։
– (ՕՐԵՅՐՈ)Առաջին անգամ եմ Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ եմ։ Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին. Մեծ հայկական համայնքներ կան Արգենտինայում։ Բացի այդ, գրեթե մեկ ամիս է չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի մեր միավորման կետը «Անմոռանալի Շրջագայության» շրջանակներում։
(Հարկ է նշել, որ Նատալիայի ամուսինը՝ արգենտինական հայտնի «Դիվիդիդոս ռոք խմբի մենակատար Ռիկարդո Մոլյոն իրենց յոթամյա որդու՝ Մեռլին Ատաուլպա Մոլյոյի հետ երեկ ժամանել են Երևան)։
– Ինչ սպասի հայ հանդիսատեսը Ձեր շուոյից։
– Հուսով եմ, որ շոուն իրենց շատ դուր կգա։ Եկել ենք մեծ անակնկալներ մատուցելու և ստանալու ակնկալիքներով։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կ.Դեմիրճյանի անվ. մազրզահամերգային համալիրում ՝ կանանց և գեղեցկության տոնին ընդառաջ, Նատալիա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» շոուի շրջանակներում։ Տոմսերը կարելի է ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից։
ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Լուսանկարները` Էդգար Արշակյանի