ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացություն ստացավ ՀՀ կառավարության ներկայացրած՝ «2008թ. մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու մասին» օրենքի նախագիծը, որի զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարեց. «Նման նախագծի ընդունումն ունի հասարակական-քաղաքական նշանակություն: Այդ իրադարձությունների ժամանակ տուժածները պատշաճ ուշադրության չեն արժանացել եւ մինչ օրս սոցիալական-հոգեբանական-առողջական խնդիրների առաջ են կանգնած»:
Լենա Նազարյանը նշեց, որ Մարտի մեկի տուժածներին ավելի վաղ պետությունն օժանդակել է, բայց տարբերակված մոտեցում է ցուցաբերել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ. «Անուններ չեմ հնչեցնի, բայց համապատասխան մարմիններից ստացել եմ տեղեկանքներ, որոնք հավաստում են՝ եղել են տուժածներ, որոնք ստացել են շատ մեծ աջակցություն, եւ մինչ օրս նրանց ընտանիքները ստանում են աջակցություն՝ նպաստի տեսքով, իսկ որոշ տուժածներ առհասարակ որեւէ աջակցություն չեն ստացել, եթե հաշվի չառնենք հուղարկավորության հարցերի լուծման նպատակով տրամադրված մասնավոր նվիրատվությունները»:
Ըստ Լենա Նազարյանի՝ այս տարբերակված մոտեցումն անարդար է եւ անընդունելի, եւ նշյալ օրենքի նախագիծն ուղղված է նաեւ արդարության վերականգնմանը: Թե ինչ աջակցության մասին է խոսքը, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Աջակցության չափը կորոշի կառավարությունն ըստ իր հնարավորությունների: Կա 10 զոհ, մարմնական վնասվածքներ ստացած 187 ոստիկան 32 քաղաքացի: Այս թիվը կարող է փոխվել»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/421929971905598/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ