Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Սովորաբար ավելի շուտ սա վատթարացնում է խոսքի ազատությունը, քան թե օգնում է ֆեյքերի դեմ պայքարին. «Ժողովուրդ»

Ապրիլ 05,2019 13:33

Վարչապետի երեկվա հանձնարարականի բովանդակությունը հասկանալի է, սակայն մի փոքր դժվար է պատկերացնել, թե ԱԱԾ-ն ինչպես պետք է այդ վերահսկողությունն իրականացնի, որոնք են լինելու ֆեյքերի դեմ պայքարի մեխանիզմները։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց՝ սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է։ «Եւ եթե սա ազգային անվտանգության խնդիր է, նշանակում է՝ սրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն։ Մի տարրական օրինակ բերեմ, սոցիալական ցանցերում հայտնվել է լուր, որտեղ պատկերված է Նիկոլ Փաշինյանը դատավարության ժամանակ, երբ որպես վկա հարցաքննվում էր, եւ սա մեկնաբանված է, թե Փաշինյանը դատարանի առաջ է, եւ նրան սպասվում է ցմահ բանտարկություն։ Սա ռեզոնանս առաջացնելու պոտենցյալ ունեցող լուր է, որը կարող է ուղղակի որոշակի կոլափս առաջացնել նույնիսկ միջազգային մակարդակով»,- ասաց Թեւոսյանը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ասաց, որ ինքն էլ լավ չի պատկերացնում այս հարցը, որովհետեւ, առաջինը, մենք չունենք օրենսդրություն։

«Իմ կարծիքով լավ է, որ չունենք համապատասխան օրենսդրություն, որովհետեւ ուրիշ երկրների հետ չենք մտել հակաֆեյքային օրենսդրական փոփոխությունների մեջ, որովհետեւ սովորաբար ավելի շուտ սա վատթարացնում է խոսքի ազատությունը, քան թե օգնում է ֆեյքերի դեմ պայքարին։ Միակ բանը, որ ես պատկերացնում եմ, դա ֆինանսական հոսքերի բացահայտումն է, այսինքն՝ երբ ֆեյքերը վճարվում են։ Մնացած բոլոր քայլերը կարող են շատ վատ հետեւանքներ ունենալ ժողովրդավարության համար։

Հնարավոր է նաեւ՝ ինչ-որ էջեր լինեն, որ ԱԱԾ-ն անմիջապես ֆեյսբուքի հետ կապնվի եւ հնարավորություն ստանա արգելափակելու այդ ֆեյք էջերը։ Եթե սկսեն խմբագրություններից տեխնիկա առգրավել, լրագրողներին հետեւել, դա նորմալ չի լինի։

Ես կարծում եմ՝ սա այն հարցը չէ, որով պետք է ԱԱԾ-ն զբաղվի։ Կարծում եմ՝ սկզբում պետք է մտցնել լրագրողական հարց, ինքնակարգավորման դաշտ, հանրային իրազեկման դաշտ, եւ վերջում նոր գալ, հասնել ԱԱԾ-ին, եւ դա պետք է լինի ծայրահեղ դեպքում, օրինակ՝ այն ժամանակ, երբ ադրբեջանցիք կեղծ էջերով խուճապ են ստեղծում, երբ սահմանին իրավիճակը սրվում է։ Դա կարելի է հասկանալ, բայց եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկի մասին կեղծ լուր է տարածում, չեմ կարծում, որ կարելի է դա դիտարկել որպես ազգային անվտանգության խնդիր»,- ասաց Մարտիրոսյանը։

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930