Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հասմիկ Պապյան. «Ցույց տվեք առաջադեմ մի երկիր, որտեղ օպերային թատրոնի ղեկավարը կարող է ինքը որոշել՝ ունենալ ամեն ինչ, կամ ոչինչ…». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 05,2019 13:27

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական   թատրոնի շուրջ տարածված աղմուկի, Կոնստանտին Օրբելյանին  տնօրենի պաշտոնից զրկելու եւ այդ պաշտոնում իր անունը շրջանառելու մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Հասմիկ Պապյանի հետ։

– Օպերային թատրոնի անձնակազմը խիստ վրդովված է, նրանք համոզված են, որ եթե Օրբելյանը չմնա տնօրենի պաշտոնում (չնայած շարունակում է զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը), Օպերային թատրոնը կտապալվի։ Ինչ եք կարծում՝ տնօրեն- գեղարվեստական ղեկավար պաշտոնների համատեղումն այս պարագայում որքանո՞վ է նպաստում թատրոնի զարգացմանը, կամ գուցե խանգարո՞ւմ, քանի որ դրանցից մեկը ստեղծագործական աշխատանք է, մյուսը՝ վարչարարական։

– Տվյալ դեպքում հավանաբար այդ պաշտոնները իրար չեն խանգարում։ Այլ խնդիր է, թե որքանով է նախկին իշխանության օրոք կատարված նշանակումը համապատասխանում երկրի այսօրվա որդեգրած քաղաքականությանը, այն է՝ տուրք տալ օրենքի գերակայությանը։

Վերջին հաշվով, եթե անձը նշանակվել է խախտումներով եւ կառավարությունը ցանկություն ունի վերականգնել օրենքը, այդտեղ ոչ մի դժբախտություն չկա։ Շատ հստակ առաջարկ կա՝ հրաժարվել մեկ պաշտոնից։

Եվ վերջապես ցույց տվեք առաջադեմ մի երկիր, որտեղ օպերային թատրոնի ղեկավարը կարող է ինքը որոշել՝ ունենալ ամեն ինչ, կամ ոչինչ… Կարծում եմ՝ բոլորի ցանկությունն է, որ Հայաստանը չդասվի այնպիսի «գավառական պետությունների» շարքին, որտեղ տիրում է ամենաթողությունը։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930